Հարուկի Մուրակամիի դիստոպիական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է Ճապոնիայում երեք հատորներով 2009–10 թթ․-ին: Այն պատմում է մտացածին 1984 թվականին տեղի ունեցող դեպքերի մասին, որը զուգակցվում է «իրական» 1984 թվականի հետ: Վեպը պատմություն է այն մասին, թե ինչպես Աօմամե անունով մի կին սկսում է նկատել աշխարհում տեղի ունեցող տարօրինակ փոփոխությունները: Աօմամեն ներքաշվում է մի հայելային իրականություն, որտեղ միախառնվում են իր իրականությունից սերող Սակիգակե կրոնական պաշտամունքը, նրա մանկության սերը՝ Տենգոն, և այլն։ Արդյունքում, Աօմամեն ձեռնամուխ է լինում պարզելու, թե որն է «իրական», որը՝ շինծու: Գրքի առաջին տպագրությունը ամբողջությամբ սպառվում է թողարկման օրը, իսկ մեկ ամսվա ընթացքում գրքի վաճառքը հասնում է մեկ միլիոնի: Բոլոր երեք հատորների անգլերեն լեզվով հրատարակությունները, որոնց առաջին երկու հատորները թարգմանել է Ջեյ Ռուբինը, իսկ երրորդը ՝ Ֆիլիպ Գաբրիելը, լույս են տեսել Հյուսիսային Ամերիկայում և Միացյալ Թագավորությունում 2011 թ.-ի հոկտեմբերի 25-ին: Մուրակամիի “1Q84” վեպի «Կատուներ քաղաքը» գլուխը նույնիսկ հրատարակվել է «Նյու Յորք» ամսագրի 2011 թվականի սեպտեմբերի 5-ի համարում:

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “1Q84: Books 1, 2 And 3 | Haruki Murakami”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են