Հեղինակի կողմից
Մեր միջավայրը փոփոխության կարիք ունի, ինքս էլ գիտեմ, որ ձեզանից շատ-շատերն ունեն գաղափարներ, բայց չգիտեն, թե ինչպես կարելի է սկսել, կամ սկսել են, չգիտեն, թե ինչպես պետք է զարգացնել բիզնես Հայաստանում:

Ելնելով այն փաստից, որ բիզնես ուղղվածության հայերեն գրքերը բավականին քիչ են, որոշեցի գրել մի գիրք՝ «100 բիզնես գաղտնիքներ» վերնագրով, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, ներկայացված են մեր փորձը Հայաստանում, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարեւորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերությունների քայլեր եւ այլն:

Գիրքը բաղկացած է 100 թեմայից՝
Մոտիվացիա — 6 թեմա,
Մարքեթինգային թեմաներ եւ գործիքներ — 28 թեմա,
Գործարարներ, հայտնի ընկերություններ եւ մարքեթինգային քայլեր — 66 թեմա:

​Գիրքն ամբողջությամբ կտրում է ձեզ ներկա տխուր ու ոչինչ չանող, միայն բողոքող իրականությունից՝ տանելով մի միջավայր, որտեղ հաղթողներն են, նրանց օրինակներն ու քայլերը, անհրաժեշտ խորհուրդները` կյանքն էլ ավելի լավը դարձնելու, բիզնեսն էլ ավելի զարգացնելու համար:
Գրքի նպատակն է կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում եւ սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ դուք կիմանաք 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք ձեր բիզնեսը զարգացնելու համար:
​Վահագն Դիլբարյան

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “100 բիզնես գաղտնիքներ | Վահագն Դիլբարյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են