1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս կողմից վեպը շարունականում էր «Անասնաֆերմա» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի վերաբերյալ կոնկրետացված էին։

Հայերեն լույս է տեսնում առաջին անգամ։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “1984 | Ջորջ Օրուել”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են