Խաղը ներկայացնում է չորս երկրաչափական պատկեր՝ յուրաքանչյուրը՝ չորս տարբեր գույնի։ Պատկերները տեղադրվում են հարթակի համապատասխան սյուներին։
- Համադրեք տարբեր պատկերները և ստացեք Ձեր ցանկացած «կառույցը», օրինակ՝ տուն։
- Ընտրեք պատկերներից մեկը։ Երեխայի հետ հաշվեք անցքերը, ուղղորդեք գտնել տեղադրման դաշտը և համապատասխան թվով սյուները։
- Երեխային ցույց տվեք պատկերներից մեկը՝ նշելով գույնը։ Ապա խնդրեք գտնել նույն գույնի մյուս պատկերները։ Դա կնպաստի գունաճանաչությանը և խմբավորելու հմտությանը։
- Այնուհետև կարող եք հաշվել, թե այդ գույնի քանի պատկեր կա։ Դա կնպաստի պարզ թվաբանական հմտությունների զարգացմանը։
- Բոլոր պատկերներն անկանոն շարեք սեղանին և երեխային խնդրեք խմբավորել ըստ ձևի։ Դա կնպաստի ուշադրության և մտածողության զարգացմանը։
- Երեխային խնդրեք գտնել և տալ Ձեր ուզած գույնի պատկերը, օրինակ՝ կապույտ շրջանը։
- Այնուհետև բարդացրեք առաջադրանքը՝ խնդրելով գտնել տարբեր գույների մի քանի պատկեր, օրինակ՝ կապույտ շրջանը, վարդագույն կամ կարմիր քառակուսիները։
Reviews
There are no reviews yet.