BrainBox. Animals- ում 70 գեղեցիկ պատկերազարդ քարտեր, որոնք ցույց են տալիս հետաքրքիր փաստեր ամբողջ աշխարհի կենդանիների մասին, ներառյալ, թե որտե՞ղ են ապրում նրանք, ի՞նչ են ուտում, արդյոք վտանգի տակ են, ո՞րքան են մեծանում և ո՞րքան է նրանց կյանքի տևողությունը:

Արկղում առկա է՝
✔️Քարտ – 70
✔️Կանոնների քարտ – 2
✔️Ավազե ժամացույց – 1
✔️Զառ – 1

Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում:
Երկու և ավելի խաղացողների համար
1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը:
2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը:
Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին):
3. Մյուս խաղացողը ստուգում է ձեր պատասխանը նկարի վրա:
4. Եթե պատասխանը ճիշտ է, քարտը պահեք ձեզ մոտ: Եթե սխալ է, քարտը վերադարձրեք արկղ, և արդեն մյուս խաղացողն է արկղից քարտ ընտրում:
5. Հաղթում է այն խաղացողը, ով 10 րոպեում կհավաքի առավելագույն քանակությամբ քարտեր:

Մեկ խաղացողի համար
1. Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուսումնասիրեք նկարը:
2. Շրջեք քարտը և գցեք զառը: Օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին:
3. Եթե ճիշտ եք պատասխանել հարցին, քարտը պահեք ձեզ մոտ: Եթե սխալվել եք, քարտը վերադարձրեք արկղ:
Հաշվեք, թե քանի քարտ կունենաք դուք 10 րոպե անց:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “BrainBox. Animals”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...