4,900 ֏ Original price was: 4,900 ֏.2,800 ֏Current price is: 2,800 ֏.
Առկա չէ
Հեղինակ | Ջեյմս Ջոյս |
---|---|
Հրատարակչություն | Penguin Books |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2012 |
Էջեր | 256 |
Ֆորմատ | 111x181 մմ |
ISBN | 9780241956854 |
Լեզու | Անգլերեն |
Զանգվածը | 142 գ |
արձակագիր Ջեյմս Ջոյսի 15 կարճ պատմվածքների ժողովածու, որն առաջին անգամ հրատարակվել է 1914 թվականին։ Իմպրեսիոնիստական ոճի պատմվածքներում հեղինակը ներկայացրել է 20-րդ դարի սկզբին ապրող միջին խավի դուբլինցիների կյանքը։ Այստեղ ներկայացված կերպարներից մի քանիսին հետագայում Ջոյսն ընդգրկել է իր «Ուլիսես» վեպում։
Ժողովածուի պատմվածքներից առավել հայտնի է «Մեռյալները», որտեղ ամփոփվել են մյուս ստեղծագործություններում ցրված թեմաներն ու մոտիվները։
Ժողովածուն նա սկսել է գրել բանաստեղծ Ջորջ Ռասելի պատվերով։ 1904 թվականի ամռանը նա խնդրել է Ջոյսին «Իռլանդական դաստակերտ» ամսագրի համար գրել այնպիսի ստեղծագործություն, որը հնարավոր կլիներ հրապարակել «առանց հարուցելու ընթերցողների վրդովմունքը»։ Բայց առաջին երեք պատմվածքները («Քույրերը» (առաջին տարբերակ), «Էվելին», «Մրցումից հետո»), որոնք ամսագրում հայտնվել էին Սթիվեն Դեդալուս կեղծանվամբ, ընթերցողները շատ բացասական են ընդունել, և ամսագրի խմբագիրը Ջոյսին խնդրել է այլևս ոչ մի գործ չուղարկել։ Բայց Ջոյսը շարունակել է աշխատել։ 1905 թվականից, երբ «Դուբլինցիներն» արդեն պատրաստել էր հրատարակման համար, մինչև 1914 թվականը, երբ այն վերջապես հրատարակվեց, Ջեյմս Ջոյսը 18 անգամ ուղարկել է 15 տարբեր հրատարակիչների։ 1907թվականին այն անգամ տպագրվել է, բայց այդպես էլ չի տարածվել ու ընթերցողին չի հասել։ Դուբլինի մեծահարուստներից մեկը գնել ու ոչնչացրել է գրեթե ամբողջ տպաքանակը։ Պատճառը «անգլիական թագավորի մասին անպատշաճ արտահայտություններն» էին:
Reviews
There are no reviews yet.