Հակիրճ նկարագրություն Հետևելով Դամբլդորի մահվանը՝ Վոլան դե Մորտը շարունակում է ձեռք բերել աջակցություն և մեծացնում է իր հզորությունը։ Պետք է լրանար Հարրիի 17 տարին, երբ նա մորաքրոջ խնամակալությունից պետք է դուրս գար։ Նախքան դա տեղի կունենար, միաչքանին և Փյունիկի միաբանության անդամները Հարրիին տեղափոխում են արվարձան՝ օգտագործելով թույնը, որը պետք է պաշտպաներ նրան մահվան լափողների ցանկացած հարձակումից։ Նրանք իսկապես անմիջապես հարձակվում են, միաչքանին սպանվում է, Ջորջ Ուիզլին վիրավորվում է (կտրվում է նրա ականջը), բայց մյուսները ապահով հասնում են արվարձան։ Հոգվարթս գնալու փոխարեն՝ Ռոնն ու Հերմիոնան որոշում են ընկերակցել Հարրիին Դամբլդորի սկսած առաքելությունը ավարտելու համար՝ որսալու և վերացնելու Վոլան դե Մորտի հորկրուքսները, որոնցից չորսը մնում էին։ Նրանք քիչ գիտելիքներ ունեին հորկրուքսների մասին, բացի նրանից, որ մեկը գտնվում էր Հոգվարթսի համահիմնադիր Սելեզեր Սլիզերինի մոտ, մեկը հավանաբար մի գավաթ էր, որի տերը Հելգա Հաֆլփաֆն էր, երրորդը կարող էր կապված լինել Ռովենա Ռավենքլոյի հետ, իսկ չորրորդը կարող էր լինել Նագայնան՝ Վոլան դե Մորտի օձը: Նախքան մեկնելը գնացին Ռոնի եղբայր Բիլլի հարսանիքին Ֆլեր Դելակուրի հետ։ Բայց Կախարդանքի նախարարությունը միավորվում է Մահվան լափողների հետ և հարձակվում են հարսանիքի ժամանակ, իսկ Հարրին, Ռոնն ու Հերմիոնան հազիվ փրկում են իրենց կյանքը։ Սիրիուս Բլեքի ընտանիքի տանը՝ Լոնդոնում, նրանք պարզում են տան էլֆից, որ Սլիզերինի մեդալիոնը, մի ժամանակ գողացված Սիրիուսի եղբայր Ռեգուլուսի կողմից, այժմ գտնվում էր Դոլորես Ամբրիջի մոտ։ Նրանք ներխուժում են Կախարդության նախարարություն և գողանում են մեդալիոնը, բայց չունեին այն վերացնելու միջոց, և այդ առարկայի առաջացրած վատ ազդեցության և լարվածության պատճառով, Ռոնը լքում է մյուսներին։ Հարրին և Հերմիոնան շարունակում են առաքելությունը. նրանք իմանում են ավելին Դամբլդորի անցյալի մասին։ Հարրին և Հերմիոնան գնում են Գոդրիկի խոռոչը, Հարրիի ծննդավայրը և նրա ծնողների մահվան վայրը։ Այնտեղ նրանք հանդիպում են ծեր կախարդուհի Բատիլդա Բեգշոտին, հետևում են նրան, բայց ընկնում են ծուղակի մեջ. պարզվում է, որ դա միայն մահացած Բեգշոտի մարմինն էր, որի տակ քողարկված էր Վոլան դե Մորտի օձը։ Օձը փորձում է Հարրիին պահել մինչև Վոլան դե Մորտի գալը, բայց Հարրիին և Հերմիոնային հաջողվում է փախչել, իսկ որում օձի հետ պայքարի ժամանակ կոտրվում է Հարրիի կախարդական փայտիկը։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Harry Potter and The Deathly Hallows | J.K. Rowling”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են