Քեռի Պենունիայի և Վերնոնի հետ անցկացրած մի ամառվա ժամանակ Հարրի Փոթերը և Դուդլեյը հարձակման են ենթարկվում դեմենտորների կողմից։ Դուդլեյին և ինքն իրեն պաշտպանելու համար կախարդանք օգտագործելուց հետո Հարրին արտաքսվում է Հոգվարտսից, սակայն այդ որոշումը այնուհետև չեղյալ է համարվում։

Հոգվարթսում Հարրին իմանում է, որ Դոլորես Ումբրիջը պետք է լինի սև մոգության դեմ պաշտպանության իր նոր ուսուցիչը։ Հարրին և Ումբրիջը իրար են բախվում, քանի որ նա, ինչպես և Ֆուջը, հրաժարվում է հավատալ, որ Վոլդեմորտը վերադարձել է։ Նա պատժում է Հարրիին իր ըմբոստ պոռթկումների համար և ստիպում Հարրիին գրել «Ես չպետք է ասեմ ստեր»։ Նա նաև հրաժարվում է սովորեցնել իր աշակերտներին, թե ինչպես կատարել պաշտպանական կախարդանքներ։

Այդ ժամանակ Հագրիդը դեռ չէր վերադարձել իր գաղտնի առաքելությունից, որ տվել էր Դամբլդորը նախորդ գրքի վերջում։ Մինչ իր վերադարձը Հարրին, Ռոնը և Հերմիոնան իմանում են իր առաքելության մասին, որը, սակայն, անհաջողակ էր։

Մի գիշեր Հարրին կանխատեսում է ունենում Վոլդեմորտի Նագինիի մասին, որում Նագինին հարձակվում է Ռոնի հոր՝ Արթուր Վիսլիի վրա։ Հարրին տեղեկացնում է պրոֆեսոր ՄակԳոնահալին և Դամբլդորին։ Դամբլդորը կազմակերպում է, որ Հարրին դասեր վերցնի պրոֆեսոր Սնեյփից, որ պաշտպանի իր միտքը Վալդեմորտի հետագա հարձակումներից։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Harry Potter and the Order of the Phoenix | J.K. Rowling”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են