Երգի դերն ու նշանակությունը մեծ են դպրոցականների ուսուցման և դաստիարակության՝ հատկապես օտար լեզվի դասավանդման գործում. այն նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը: Անգլերեն լեզվի ուսուցիչները այս ժողովածուում կգտնեն լայն տարածում գտած անգլիական, ամերիկյան և մի քանի հայկական ու ռուսական երգերի թարգմանությունը:

Երգարանն ընդգրկում է հիսուն չորս երգ, որոնք դասավորված են ինչպես բովանդակության, այնպես էլ երաժշտական աստիճանական բարդացման սկզբունքով: Ցածր դասարանների երգերը նաև խաղեր են, որով երեխաները կատարում են այն, ինչ երգում են. ծափ են տալիս, դոփում են, մատը դնում դեմքի և մարմնի զանազան մասերի վրա՝ կրկնելով բառերը: Երգերը ընտրված են նաև ըստ տոների` Սբ, Ծննդյան, Ամանորի, մայրիկների: Ընդգրկված են երգեր հայտնի կինոֆիլմերից, ինչպես “Sound of Music”, “Love Story”, “Mary Poppins”, “Romeo and Juliet”, “My Fair Lady”: Կան հայրենասիրական երգեր` «Էրեբունի Երևան», “This Land is Your Land”, Հայաստանի հանրապետության, Միացյալ Թագավորության ձոներգերը, “America”-ն և վերջում “Apricot Stone”-ը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Let’s Sing Apricot Stone”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են