Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, որոնք զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։

Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։

Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ, այդ թվում նաև հեռուստասերիալ (1995 թվական) և լիամետրաժ ֆիլմ (2005 թվական) համանուն վերնագրերով։ Կան նաև ֆիլմի ավելի վաղ՝ սև-սպիտակ էկրանացում (1940 թվական, ԱՄՆ), ինչպես նաև ձևափոխված տարբերակներ։

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Pride and Prejudice | Jane Austen”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են