Գիրքը ծրագրավորման հիմունքները Python լեզվի միջոցով սովորեցնելու ուղեցույց է՝ նախատեսված աշակերտների, ուսանողների, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն` առանց հավելյալ օժանդակության։

Կսովորեք ծրագրավորման ամենապարզ հասկացությունները, կսովորեք մտածել ինչպես ծրագրավորող՝ ինչպես մոտենալ հարցին և ինչպես լուծել խնդիրներ։ Կծանոթանաք տարբեր տիպի տվյալների, թե ինչպես են դրանք աշխատում և ինչպես են կապվում ֆունկցիաների (գործառույթների) հետ։

Կգրեք ձեր առաջին ծրագիրը, որից հետո կծանոթանաք Python-ի ստանդարտ գրադարանին, հիմնական սկզբունքներին, դասերին, օբյեկտներին, ժառանգականության գաղափարին։

Առաջադրանքների համար գիրքը չի առաջարկում լուծումներ, քանի որ չկա լուծման միակ ճիշտ տարբերակ։ Ցանկացած խնդիր, անկախ բարդությունից, կարող է ունենալ բազմաթիվ լուծումներ։ Դուք պետք է գրեք կոդեր, փորձարկեք դրանք և ձախողվեք։ Այո՛, ձախողվե՛ք և սովորե՛ք ձեր իսկ ձախողումներից։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...