Ինչպես խաղալ՝
? Այս խաղի օգնությամբ երեխային կարող եք սովորեցնել «տուր, դիր, հանիր, ցույց տուր» հրահանգները, մարմնի և դեմքի մասերը, ինչպես նաև՝ գույները:
? Խնդրեք երեխային հագցնել տիկնիկին այն եղանակին համապատասխան, որը կնշի խաղավարը: Այսպիսով, երեխային կսովորեցնեք տարվա եղանակները:
? Հրահանգեք երեխային ցույց տալ մարմնի կամ դեմքի մասերը: Ապա կարող եք բարդացնել խաղը՝ հրահանգելով գտնել մարմնի որոշակի մաս՝ ըստ դրա գործառույթի:
Օրինակ՝ գտի՛ր դեմքի այն մասը, որի միջոցով շնչում ենք:
? Խնդրեք երեխային ուշադիր նայել խաղին և հնարավորինս արագ գտնել նշված առարկաները կամ մարմնի մասերը:
? Խնդրեք երեխային պատմել տիկնիկի մասին: Ուղղորդելու համար կարող եք տալ հետևյալ հարցերը՝ քո կարծիքով ի՞նչ է սիրում անել այս տիկնիկը, ինչո՞վ է սիրում խաղալ, ի՞նչ ես կարծում, քանի՞ տարեկան է, ընկերներ ունի՞, թե ոչ, ի՞նչ է մտածում, տխո՞ւր է, թե ուրախ և այլն:
? Այս խաղի միջոցով երեխային կարող եք սովորեցնել տարբերակել հագուստի համապատասխանությունը եղանակին և տարբեր վայրերին: Օրինակ, պատմեք երեխային, թե ինչ հագուստով տիկնիկը կարող է գնալ դպրոց, այգի, մջոցառման, բակ և այլն:
? Տիկնիկին հագցրեք սխալ հագուստ, օրինակ, հագցրեք ամառային վերնաշապիկ և ձմեռային գլխարկ, այնուհետև խնդրեք երեխային գտնել և ուղղել հագուստի անհամապատասխանությունը:
? Խնդրեք երեխային պատմություն հորինել տիկնիկի մասին: Միասին քննարկեք այդ պատմությունը:
? Հագցրեք տիկնիկին՝ բաց թողնելով հագուստի որևէ մեկ դետալ, ապա խնդրեք երեխային լրացնել այն:
? Խնդրեք երեխային գտնել կարճաթև և երկարաթև շապիկները և բացատրել, թե ինչով են դրանք տարբերվում և ինչով են նման (կիրառություն, ձև, գույն, նախասիրություն):

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Փայտե Տախտակ. Արամիկ. Հագուստ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են