Արտադրող | #XAXALOVE |
---|---|
Տարիք | 1,5+ |
Չափեր | 30x22x0,5 սմ |
Լեզու | Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն |
Զանգվածը | 200 գ |
«Ճանաչում ենք աշխարհը. Դինոզավրեր»
Ինչպես խաղալ՝
Երեխայի հետ հորինեք պատմություն կամ հեքիաթ՝ ընտրելով մեկ կամ մի քանի կենդանիներ:
Խնդրեք երեխային ընդհանրություններ գտնել կենդանիների միջև. oրինակ՝ աղվեսն ու գայլը ապրում են անտառում:
Սովորեցրեք երեխային կենդանիների ձայները և խնդրեք նրան գուշակել, թե ո՞ր կենդանին ի՞նչ ձայն է արձակում:
Միասին գտեք ամենամեծ և ամենափոքր կենդանիներին:
Նշեք կենդանու որևէ հատկանիշ և խնդրեք գուշակել, թե ո՞ր կենդանու մասին է խոսքը:
Խնդրեք երեխային առանձնացնել վայրի և ընտանի կենդանիներին:
Ընտրեք կենդանիների մի խումբ և երեխային սովորեցրեք խումբ հասկացությունը։
Նշեք մի քանի կենդանու որևէ համընդհանուր հատկանիշ և խնդրեք գտնել այդ կենդանիներին. oրինակ՝ գտի՛ր ջրային կենդանիներին կամ գտի՛ր նարնջագույն կենդանիներին:
Խնդրեք գտնել կենդանիների այն խմբերը, որոնցում կենդանիների քանակը 3 է:
Խնդրեք երեխային գտնել այն կենդանիների խմբերը․օրինակ` որոնք ունեն կոտոշներ:
Կողք կողքի դրեք վայրի կենդանիների մի քանի խմբեր և ընտանի կենդանիների մեկ խումբ, կամ դրեք ընտանի կենդանիների մի քանի խմբեր և վայրի կենդանիների մեկ խումբ: Խնդրեք երեխային գտնել ավելորդ խումբը:
Խնդրեք երեխային գտնել երկու տախտակների վրայի միևնույն կենդանիներին․ օրինակ՝ երկու տախտակներում էլ կան ոչխարներ, խոզեր և այլն: Խնդրեք գտնել խոզերին, ոչխարներին և այլն։
Reviews
There are no reviews yet.