Ինչպես խաղալ ՝
? Փազլի օգնությամբ կարող եք սովորեցնել երեխային ՀՀ մարզերը, դրոշը, զինանշանը և շատ այլ կարևոր գիտելիքներ տալ հայրենիքի մասին:
? Նախօրոք երեխայի համար հետաքրքիր նյութ պատրաստեք, օրինակ՝ տվյալ տարածաշրջանի եղանակային պայմանները, ավանդույթները, ճաշատեսակները, տաճարներն ու վանքերը, բուսական ու կենդանական աշխարհը: Դա կնպաստի նյութի հանդեպ երեխայի հետաքրքրության ձևավորմանը:
? Երեխային հայտնեք մարզի անվանումը և խնդրեք հնարավորինս արագ գտնել այդ մարզը քարտեզի վրա և ցույց տալ:
? Խնդրեք երեխային գտնել որոշակի գույնի մարզ և ցույց տալ:
? Երեխային հրահանգ տվեք հավաքել փազլը և ֆիքսեք ժամանակը: Ցույց տվեք նրան իր հաջողությունները: Երեխան կոգևորվի և յուրաքանչյուր հաջորդ փորձն ավելի արագ ժամանակահատվածում կհաղթահարի:
? Երեխային խնդրեք ուշադիր նայել քարտեզին, ապա ծածկեք այն: Խնդրեք վերհիշել, թե ինչ դետալներ կային պատկերված՝ կենդանիներ, վանքեր, գույներ:
? Երեխային խնդրեք նմանեցնել մարզը որևէ առարկայի, կենդանու կամ երևույթի: Ասոցացնելով մարզը որևէ այլ բանի հետ՝ երեխան ավելի հեշտ կյուրացնի գիտելիքները:
? Անկանոն ձևով սեղանին դրեք բոլոր մարզերը և խնդրեք գտնել որևէ մարզ: Երեխան պետք է հնարավորինս արագ գտնի մարզը և տեղադրի ճիշտ տեղում:
? Երեխային խնդրեք գտնել որոշակի տառով սկսվող մարզը և տեղադրել ճիշտ տեղում:
? Ընտրեք որևէ մարզի անվանում և փորձեք այդ անվանման տառերով նոր բառեր հորինել: Եթե անվանումը կարճ է, կարող եք ընտրել 2 մարզի անվանում:
? Քարտեզի միջոցով երեխային սովորեցրեք աշխարհագրական կողմերը՝ հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք: Կարող եք դա անել որոշակի համեմատությամբ՝ վերև, ներքև, աջ, ձախ: Կամ բնութագրելով տարածաշրջանի հատկությունները. օրինակ, եղանակային պայմանները՝ որտեղ է ցուրտ և որտեղ՝ տաք:
? Երեխային խնդրեք գտնել արևմուտքում գտնվող մարզերը: Եթե երեխան դժվարանում է, կարող եք հրահանգը տալ կողմերով՝ աջ, ձախ և այլն:
? Քարտեզից հանեք 1 կամ մի քանի մարզ, ապա խնդրեք երեխային նայել և հիշել, թե որ մարզն է կամ մարզերն են պակասում:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փայտե Տախտակ. ՀՀ քարտեզ փազլ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են