‼️Նախազգուշացում՝ խաղը ներառում է մանր դետալներ:
?Ինչպես խաղալ՝
? Այս խաղի օգնությամբ երեխային կարող եք սովորեցնել աջ և ձախ կողմերը, ուղղությունները, մեծ և փոքր, սկիզբ և ավարտ հասկացությունները, երկրաչափական պատկերները:
? Խնդրեք երեխային ցույց տալ նշված գույնը կամ թիվը:
? Սովորեցրեք երեխային պտտել ժամացույցի սլաքը, ապա խնդրեք սլաքը պտտել աջ կամ ձախ: Պտտելու շարժումը լավ կատարելու դեպքում երեխան հեշտությամբ կկարողանա բռնել գրիչ կամ մատիտ և գրել: Աջ և ձախ կողմերին ծանոթացնելը կնպաստի տարածական կողնորոշման զարգացմանը:
? Սովորեցրեք երեխային տարբերել ժամը, ապա խնդրեք նրան ցույց տալ նշված ժամը ժամացույցի վրա:
? Խնդրեք երեխային փոքրիկ կարմիր կոճակը տեղադրել այն ամսի վրա, որի ժամանակ շատ ցուրտ է, կամ՝ որի ժամանակ շատ տաք է, և այդպես՝ բոլոր ամիսները:
? Երեխային խնդրեք պարզապես դնել և հանել կարմիր կոճակը այնտեղ, որտեղ կցանկանա: Խաղի ընթացքում կարող եք հրահանգել նախ արագ-արագ կատարել շարժումները, ապա՝ դանդաղ:
? Երեխայի հետ սովորեք շաբաթվա օրերը, ապա խնդրեք ցույց տալ շաբաթվա օրերը՝ ըստ որոշակի հատկության (օրինակ՝ հանգստյան օրերը, աշխատանքային օրերը, իր մարզվելու օրերը, դասընթացների օրերը և այլն):
? Երեխային պատմեք տարվա եղանակների մասին և խնդրեք նշել տարբերությունները: Օրինակ՝ ինչո՞վ է տաբերվում ամառը ձմեռվանից:
? Երեխային խնդրեք նկարագրել օրը տախտակի օգնությամբ: Թող երեխան նշի այդ օրվա ժամը, ամսաթիվը, եղանակը և այլ տվյալներ: Կարելի է նաև հակառակ հրահանգը տալ երեխային. նայելով տախտակի վրա կատարված նշումներին՝ ասել, թե ինչ օր է, ինչ եղանակ և այլն:
? Ժամացույցի վրա ֆիքսեք որոշակի ժամ և երեխային խնդրեք ուղղել այն՝ համապատասխանեցնելով իրական ժամանակին:
? Երեխային պատմեք եղանակային դրսևորումների մասին՝ անձրև, ամպրոպ, ձյուն և այլն, և սովորեցրեք, թե ինչ հագուստ է պետք կրել, ինչպես խուսափել դրանց բացասական ազդեցությունից:
? Խնդրեք երեխային նայել տախտակին, գտնել և ցույց տալ առկա երկրաչափական պատկերները:
? Երեխային խնդրեք գտնել միայն կենտ թվերը, ապա՝ զույգ թվերը:
? Երեխային խնդրեք արտաբերել միայն դեղին գույնով նշված թվերը կամ կանաչով նշվածները:
? Խնդրեք երեխային ներքևում առկա 2 շրջանների սլաքները աջ և ձախ ձեռքերով պտտել հրահանգված կետի վրա: Օրինակ, ձախը՝ ամառ, աջը՝ արև: Հրահանգը պետք է կատարվի հնարավորինս արագ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փայտե Տախտակ. Օրացույց”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են