Ինչպես խաղալ՝
«Ջենգա» սեղանի խաղը կարող են խաղալ 2-4 խաղացող: Խաղի տևողությունը 5-10 րոպե է: Խաղի սկզբում անհրաժեշտ է կառուցել 18 հարկանի աշտարակ:
Յուրաքանչյուր հարկը կազմված է 3 փայտիկից, որոնք դրվում են կիպ՝ մեկը մյուսին զուգահեռ: Յուրաքանչյուր հաջորդ հարկի փայտիկները տեղադրվում են նախորդ հարկի փայտիկներին ուղղահայաց:
Երբ 18-հարկանի աշտարակը պատրաստ է, խաղացողները սկսում են քայլեր կատարել: Առաջինը քայլում է այն մասնակիցը, ով կառուցել է աշտարակը: Քայլը հետևյալն է. խաղացողը ստորին հարկերից հանում է մեկ փայտիկ և տեղադրում աշտարակի ամենավերևում՝ կառուցելով նոր հարկ:
Չի թույլատրվում վերցնել միայն ամենավերին հարկի փայտիկները: Նոր հարկը նույնպես պետք է կառուցել 3 փայտիկից: Քանի դեռ վերևում կառուցվող հարկի 3 փայտիկները տեղադրված չեն, դրանց վրայից նոր հարկ կառուցել չի թույլատրվում: Փայտիկը կարելի է ստորին հարկերից հանել միայն մեկ ձեռքով: Երկու ձեռքը կարելի է օգտագործել, սակայն միաժամանակ երկու ձեռքով դիպչել աշտարակին չի թույլատրվում: Կարելի է փայտիկները հրել, տեղաշարժել՝ ազատելու համար հանվող փայտիկին հասնելու ճանապարհը: Ցանկացած տեղաշարժված փայտիկ կարելի է թողնել իր տեղում և դադարեցնել դրա հանելը, եթե դրա պատճառով աշտարակը կարող է փուլ գալ:
Քայլն ավարտված է համարվում, եթե քայլից հետո անցնում է 10 վայրկյան կամ երբ հաջորդ մասնակիցը ձեռքով հպվում է աշտարակին: Խաղն ավարտվում է, երբ աշտարակը փուլ է գալիս: Կարող է փուլ գալ ողջ աշտարակը կամ ընդամենը մի քանի փայտիկ: Պարտվում է այն մասնակիցը, որի խաղի ժամանակ աշտարակը փուլ է գալիս: Եթե խաղացողները նախնական պայմանավորվածություն ունեն, ապա խաղը կարող են շարունակել, եթե փուլ է եկել մեկ կամ մի քանի փայտիկ:
Խաղը զարգացնում է մատների ու ձեռքի ճարպկությունը, մանր մոտորիկան:
Reviews
There are no reviews yet.