+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
9,600 ֏
Առկա չէ
Հեղինակ | Միխայիլ Բուլգակով |
---|---|
Հրատարակչություն | АСТ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2010 |
Էջեր | 576 |
Ֆորմատ | 162x235 մմ |
ISBN | 978-5-17-066102-2 |
Լեզու | Ռուսերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 1142 գ |
Վեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի: Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու: Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ…
«Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:
Սույն հրատարակությունը նկարազարդված է հանրահայտ մաթեմատիկոս «Նոր քրոնոլոգիայի» հեղինակ Ա.Տ. Ֆոմենկոյի աշխատանքներով: Մաթեմատիկան և գրականությունը միահյուսվել են և ներկայանում են նոր գրաֆիկական տեսքով: Նրա աշխատանքները բազմիցս մասնակցել են միջազգային ցուցադրություններին և ներկայացվել են թանգարաններում: Նկարիչ-մաթեմատիկոսը մեզ է ներկայացրել հանրահայտ վեպի իր տեսությունը՝ չսահմանափակվելով որև ժանրի շրջանակներով:
Reviews
There are no reviews yet.