Զվարճալի և հումորային պատմությունների «Рассказы из исчезнувшего города» գիրքը լույս է ընծայվել 2017 թվականին. Գրքի հեղինակը ռոստովցի պոետ, դրամատուրգ, թարգմանիչ, ծնունդով գյումրեցի Արա Գևորգյանն է: Գրքում  ներկայացված է Լենինականի (Գյումրի) կյանքն ու բարքերը երկրաշարժից առաջ: Տեղ են գտել իրար հետ կապված, գյումրվա մենտալիտետով ու յուրահատուկ հումորով հագեցած  30 պատմվածքներ: Հեղինակը դրանք համն ու հոտը հիանալի փոխանցել է նաև  ռուսերենով: Կան նաև պատմություններ մարդու իրական կյանքից, ով ապրել է ծանր, բայց վառ կյանք, սակայն երկրաշարժին կորցրել է յոթնամյա գեղեցկուհի դստերը՝ առաջին դասարանցի Անուշիկին: Պատմվածքներում գերակշռում է հումորը, միայն 4 պատմվածք է, որ գրված է հոգետանջ թախիծով: Դրանք հեղինակի սիրելի դստեր հիշատակին են: Գիրքը անտարբեր չի թողնի ոչ մի ընթերցողի, քանի որ գրված է անգերազանցելի տաղանդով և վարպետությամբ: Գիրքը նկարազարդված է բնորոշ լուսանկարներով ու դրվագներով: Կազմի վրա Նիկողոս Պիրոսմանիի «Թիֆլիսի կերուխում անող կինտոներ» -ի նկարազարդումն:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Рассказы из исчезнувшего города | Ара Геворкян”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են