4,990 ֏
Հեղինակ | Է. Լ. Ջեյմս |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2017 |
Էջեր | 560 |
Ֆորմատ | 130x200 մմ |
ISBN | 978-9939-76-075-9 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Մի շնչով կարդացվող |
Զանգվածը | 479 գ |
«Ազատագրված հիսուն երանգները» Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգներ» եռապատման երրորդ և վերջին մասն է, որը պատմում է Քրիստիան և Անասթեյշա Գրեյների ընտանեկան կյանքի մասին։
Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ Publishers Weekly-ի:
«Ազատագրված հիսուն երանգները» գրքի իրադարձություններն սկսվում են Անաստեյշայի և Քրիստիանի հարսանիքից, որից հետո նրանք մեկնում են հարսանեկան ճանապարհորդության։ Նրանց երթուղին անցնում է Լոնդոնով, Փարիզով, իսկ մեղրամիսի վերջնական կետը դառնում է Ֆրանսիայի հարավը։ Ի դժբախտություն նորապսակների՝ նրանց ճամփորդությունը պետք է ընդհատվի «Grey Enterprises»-ի հետ կապված միջադեպի պատճառով։ Անասթեյշան և Քրիստիանը վերադառնում են Սիեթլ։
Ճանապարհորդությունից հետո առաջին աշխատանքային օրը Անան իմանում է, որ իր բացակայության ընթացքում SIP-ի (Seattle Independent Press) ղեկավարությունը որոշում է կայացրել նրան նշանակել գլխավոր խմբագիր։ Քրիստիանը Անային որպես հարսանեկան նվեր մատուցում է ամառանոց, որը նրան դուր էր եկել զբոսանավով ճամփորդելիս։
Սակայն շուտով ամուսինների վրա ամպեր են կուտակվում. նորաթուխ տիկին Գրեյի կյանքը վտանգված է, քանի որ հայտնվում են նրանց անցյալի թշնամիները, որը պատրաստվում է վրեժխնդիր լինել՝ օգտագործելով իր «հարուստ» երևակայությունը։
«Ազատագրված հիսուն երանգները» ֆիլմի նկարահանումներն անցկացվել են երկրորդ ֆիլմի նկարահանումներին զուգահեռ։ Նկարահանվել է Վանկուվերում (Կանադա), Փարիզում և Նիսում, պանորամային նկարահանումներն անցկացվել են Սիեթլում (Վաշինգտոն նահանգ) և Ասպենում (Կոլորադո նահանգ)։
Reviews
There are no reviews yet.