+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
2,600 ֏
| Հեղինակ | Լուիս Քերոլ |
|---|---|
| Թարգմանություն | Սոնա Սեֆերյան |
| Չափածոյի թարգմանություն | Սամվել Մկրտչյան |
| Հրատարակչություն | Զանգակ |
| Մատենաշար | Մանկապատանեկան դասական մատենաշար |
| Կազմ | Փափուկ |
| Տարեթիվ | 2021 |
| Էջեր | 168 |
| Ֆորմատ | 135x200 մմ |
| ISBN | 978-9939-68-838-1 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 233 գ |
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատմության հերոսուհին` Ալիսը, ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտնվում է զարմանալի անրջային մի աշխարհում` խոսող գազանների ու փետրավորների, շնչավորված թղթե զինվորիկների ստորգետնյա թագավորությունում: Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է, արտառոց. հերոսուհուն ծանոթ խաղերի կանոններն անգամ գլխիվայր են շրջված: Ալիսը պատրաստակամորեն ենթարկվում է մի շարք կերպարանափոխությունների, որպեսզի ի վերջո կատարվի իր նվիրական ցանկությունը` հայտնվի երազային աշխարհի սքանչելի պարտեզում: Լուիս Քերոլի անմոռանալի վիպակը միաժամանակ հեքիաթ է և խաղ. պատմության հերոսներից շատերը խաղաթղթեր են: Մինչ պատմության թղթեղեն հերոսները վարում են իրենց արտառոց, բայց որոշակի կանոններով ընթացող խաղը, Քերոլ հեղինակը հետևում է նրանց վիպական ժամանցին` անձամբ տրվելով զանազան բառախաղերի: Խաղի գլխավոր կանոնը տրամաբանության բացարձակ հերքումն է, լեզվական արկածախնդրությունը:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.