«Ամենափրկիչ» պոեմում հեղինակը աստվածաշնչյան կամ քրիստոնեական սովորական բնութագրումին զուգընթաց Հիսուսին ներկայացրել է ավելի հզոր, ավելի գեղեցիկ, բարոյական-մարդկային այլ շառավիղներով: Պոեմում լուսավոր հիացում և հոգեկան նվիրում կա մարդու, Աստծո, երկնայինի՝ հոգևորի, տառապանքի լույսի նկատմամբ, որ մերթ շոշափելի ու մերթ երազային թափանցիկությամբ պարուրում է էությունդ:
Պոեմը ներկայանում է հայերեն և անգլերեն: Անգլերեն տեքստի թարգմանիչն է Սամվել Մկրտչյանը:
Reviews
There are no reviews yet.