+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
6,900 ֏
Արտադրող | Այլկերպ |
---|---|
Տարիք | 4+ |
Մասնակիցներ | 2-8 |
Չափս | 15x15x7 սմ |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 410 գ |
«ԱՅԼԿԵՐՊԻԿ»-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ երեխաների ու պատանիների համար:
Գունեղ, վառ ու նկարազարդ բովանդակությամբ այս խաղը բաղկացած է 200 երկկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14:
Առաջադրանքը՝ 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ, մատնացույց չանել տվյալ իրը:
Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, ասոցիացիաների միջոցով. ամենափոքրիկ խաղացողներին թույլատրվում է նաև ժեստեր, դիմախաղ և ձայներ կիրառել:
Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով։
Խելահեղ ժամանց ապահովելուց բացի, ԱՅԼԿԵՐՊԻԿ-ը նաև ուսուցողական է. զարգացնում է երեխաների տրամաբանությունը, երևակայությունն ու մտքի ճկունությունը, հղկում է բանավոր խոսքն ու հաղորդակցման ունակությունները, խթանում հայերենի գործածությունը առօրյա ժամանցում:
Այս խաղը, մեծ հաշվով, մասնակիցների թվի սահմանափակում չունի. կարող է զվարճալի դարձնել ցանկացած մանկական հավաքույթ և միաժամանակ ուսուցողական ժամանց ապահովել դպրոցներում՝ մի ամբողջ դասարանի համար:
Ավելին, «Այլկերպիկ»-ի նկարներով քարտերը կարելի է կիրառել մանկահասակ երեխաների հետ նոր բառեր սովորելու և նրանց տեսա-ճանաչողական ընկալումները զարգացնելու նպատակով:
Տուփի պարունակությունը`
Reviews
There are no reviews yet.