2,800 ֏
Հեղինակ | Անտուան դը Սենտ-Էքզյուպերի |
---|---|
Թարգմանություն | Շուշանիկ Թամրազյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2018 |
Էջեր | 96 |
Ֆորմատ | 150x210 մմ |
ISBN | 978-9939-75-192-4 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 225 գ |
«Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից:
Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ:
Ռիվիերի նախատիպը «Աերոպոստալի» տնօրեն Դիդյե Դորան է, որ հայտնի էր իր անզիջում սկզբունքայնությամբ: Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին այն արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին: «Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին):
Reviews
There are no reviews yet.