1995 թվականի մարտի 27-ին նորաձևության ոլորտում հայտնի Գուչչիների տոհմի ժառանգը՝ Մաուրիցիո Գուչչին, սպանվում է աշխատանքի գնալու ճանապարհին: Երկու տարի անց նրա նախկին կնոջը՝ Պատրիցիա Ռեջջանիին, որին մամուլը հռչակել էր «Սև այրի», ձերբակալում են Մաուրիցիոյի սպանության մեղադրանքով: Սառա Գեյ Ֆորդենը փորձում է պարզել՝ Պատրի՞ցիան է պատվիրել ամուսնու սպանությունը, թե՞ սխալմամբ է բանտում հայտնվել: Հեղինակը ամենայն մանրամասնությամբ շարադրում է նորաձևության տան վերելքի,վերահաս անկման և վերածննդի պատմությունը՝ շուքով, փայլով, ինտրիգներով ու ագահությամբ համեմված, և լրագրողական բծախնդրությամբ քննում է բարձր նորաձևության, մեծ փողերի և անձնական ողբերգության բոլոր նրբերանգները:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...