2,500 ֏
Հեղինակ | Մաքսիմ Գորկի |
---|---|
Խմբագիր | Ա. Գաբրիելյան և Լ. Մարգարյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Մատենաշար | Համաշխարհային գրականություն |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2014 |
Էջեր | 228 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-52-673-7 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 250 գ |
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:
Գորկին առաջին անգամ հայ մշակույթին ծանոթացել է 1890-ական թթ.: Ռուս-հայ գրական կապերի պատմության մեջ նշանակալի իրադարձություն եղավ Գորկու նախաձեռնությամբ ու խմբագրությամբ 1916-ի գարնանը լույս տեսած «Հայ գրականության ժողովածու»-ն: Հայտնի է նրա նամակագրությունը Շիրվանզադեի, Վահան Տերյանի և ուրիշների հետ: Մահից մի փոքր առաջ մասնակցել է «Հայաստանի պոեզիայի անթոլոգիա»-ի խմբագրման աշխատանքներին:
Գորկու ստեղծագործությունները թարգմանել են Հովհաննես Թումանյանը, Հակոբ Հակոբյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Մովսես Արազին և ուրիշներ: Հայ բեմում բազմիցս ներկայացվել են նրա պիեսները
Reviews
There are no reviews yet.