Շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Ենթադրենք անունս Գանթենբայն է» վեպը XX դարի մոդեռնիստական գրականության գլուխգործոցներից է: Այստեղ Ֆրիշը դիտարկում է մարդու կյանքի բազմատարբերակությունը: Ինչպես գրում է հեղինակը`ամեն մարդ ուշ թե շուտ իր համար հնարում է պատմություն, որը համարում է իր կյանքը: Իսկ իրականում կարելի է ապրել միայն մեկ կյանք, իսկ մյուսը`զուտ երազանքներում: Իսկության և անիրականության, իրականի և հնարածինի հարաբերակցության խնդիրն է ներկայացված վեպում:

«Շախմատի մի պարտիա խաղալուց հետո, որը տանուլ տվեցի, Բուրիի հետ խոսակցության բռնվեցինք կանանց մասին. առերևույթ՝ կանանց մասին, իսկ ըստ էության՝ տղամարդկանց, ովքեր կարող են դժբախտություններ բերել, եթե չափից ավելի կարևորեն կանանց…
Բուրին ասում է (որքանով հասկացա նրան)
Մի տղամարդ, ով տառապում է կնոջ պատճառով, ինքն է մեղավոր… Ի՞նչն է տղամարդկանց դարձնում կախյալ. նրանց արհամարհանքը կնոջ հանդեպ, ինչն անձամբ չեն խոստովանում, այդ պատճառով էլ ստիպված են իդեալականացնել կնոջն ու իրենք իրենց կույր են դարձնում, երբ իրականությունը դաս է տալիս նրանց, նրանք փախչում են հաջորդ կնոջ մոտ, կարծես հաջորդը նույնպես կին չէ, և այդպիսով չեն կարողանում բաժանվել իրենց երազանքից…»:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ենթադրենք անունս Գանթենբայն է | Մաքս Ֆրիշ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են