Պատկերապատումների ձևաչափով ներկայացված այս ինքնատիպ «հուշամատյանը» ստեղծվել է նկարիչ Սարգիս Մանգասարյանի հուշերի և նրա անցած ծանր ու արտասովոր ճանապարհի առավել հետաքրքրական դրվագների հիման վրա:
Պատումի վավերականությունը շեշտելու համար գրքում ներառվել են արխիվային նյութեր, լուսանկարներ, հատվածներ նամակներից և օրագրային գրառումներ: Այս նյութերի միջոցով գրքում վերստեղծվում է նկարչին ճակատագրով սահմանված ժամանակաշրջանի դաժան ու անմարդկային պատկերը: Ստալինյան բռնաճնշումներ, պատերազմ, գերություն, ստեղծագործելու խոչընդոտներ… Փորձություններ, որոնց դիմակայել կարող էր միայն ուժեղ անհատը, թեև շատ դեպքերում մարդու անհատականությունը և կամքը որևէ արժեք կամ նշանակություն չէին ունենում:
Իր հուշերի համար նկարիչն ընտրել է «Խակ պտուղ» վերնագիրը և ոչ մի այլ մեկնաբանություն չի ավելացրել: Մարդ, որն իր ամբողջ կյանքում սովոր էր օրագիր պահելու և ճշգրտորեն ու ճշտապահորեն գրելու ամեն ինչ, չի գտել ոչ մի բառ՝ «Խակ պտուղ» խորագրին ավելացնելու համար

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.