Լուի Արագոնն «Ընձառյուծը» համարել է աշխարհում երբևէ գրված ամենամեծ գրքերից մեկը, շատ գրականագետների կարծիքով էլ խոսքը XX դարի լավագույն իտալական վեպի մասին է: Ինչևէ, հինավուրց ազնվական տոհմից սերող Տոմազի դի Լամպեդուզան իր մասին գրողի համարում էլ չուներ, բայց երբ նրա միակ վեպը լույս տեսավ 1958-ին՝ հեղինակի մահից հետո, պարզվեց, որ հանճարեղ գործ է: Գրքին շնորհվեց Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ «Ստրեգա», իսկ մի քանի տարի անց՝ 1963-ին, Լուկինո Վիսկոնտիի համանուն էկրանացումը վեպին մեծ ճանաչում բերեց: Գործողությունը գլխավորապես ծավալվում է 1860-80-ականներին՝ ընդգրկելով Ռիսորջիմենտոյի՝ Իտալիայի ազատագրման ու միավորման շրջանը, բայց սոցիալ-հոգեբանական վեպի ժանրային շրջանակով չսահմանափակված, ներհուն իմաստությամբ լի այս խորաբովանդակ կտավում ժամանակի հոլովույթը, կյանքի ու մահվան խորհուրդը ներկայացված են թախծալի բանաստեղծականության, բայց և ամենաթափանց հեգնանքի շեշտերով, իսկ ոճապես բարոկկոյական նկարագեղությամբ:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ընձառյուծը | Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...