Հայրերին և որդիներին երբեմն տարիներ են պետք, որ կարողանան հանդիպել դեմ առ դեմ… Մարկ Լևիի այս վեպը հենց այդ մասին է: Հարսանիքից մի քանի օր առաջ Ջուլիային զանգահարում է հոր օգնականը. ինչպես և աղջիկը ենթադրում էր՝ հայրը չէր կարողանալու մասնակցել հարսանիքին, բայց այս անգամ, պետք է խոստովանել, պատճառը հարգելի էր. հայրը մահացել էր: Թաղման հաջորդ օրը Ջուլիան իմանում է, որ հայրը մի անակնկալ էլ ունի՝ իր կյանքի ամենաարտասովոր ճամփորդությունը: Վերջապես նրանք հնարավորություն կունենան ասելու իրար այն ամենը, ինչ չէին հասցրել ասել…

Սա վեպ է լուսավոր թախծի և անվերջանալի սիրո մասին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ինչքան բան ունեինք իրար ասելու | Մարկ Լևի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...