Նվիրում եմ բոլոր մանուկներին,
որոնց մաքրամաքուր երևակայության և
միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները

Սիրելի՛ փոքրիկներ, երևի թե բոլորդ էլ ցանկանում եք անտառ գնալ և խաղալ բնության գրկում: Իրոք, տարվա բոլոր եղանակներին էլ անտառը շատ գեղեցիկ է: Այն կանաչում է գարնանը, աշնանը գունավոր տերևներով է զարդարվում, իսկ ձմռանն էլ ծածկվում է սպիտակափայլ ձյան հաստ շերտով: Իսկ թե ինչու է այդպես լինում, դուք հիմնովին կհասկանաք, երբ դպրոց հաճախեք: Բայց հիմա ես կուզենայի այդ ամենի մասին ձեզ պատմել հեքիաթների ձևով:

Գրքույկում դուք կկարդաք նաև անտառի բնակիչների մասին, որոնք շատ հետաքրքիր կյանք են վարում: Անտառը գազանիկների, թռչունների և բոլոր կենդանիների բնակավայրն է: Նրանցից յուրաքանչյուրն իր ցանկությամբ ու նախասիրությամբ է բույն կառուցում` գետնի չոր խոտերի վրա, ծառերի փչակներում, գետնափոսերում, որջերում: Իսկ այդ նախասիրությունների, անտառի կենդանիների ապրելաոճի մասին դուք կիմանաք` կարդալով «Թե ինչու…» խորագրով վերնագրված հեքիաթների այս շարքը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կարդա և գունավորիր 4. Թե ինչու… Հեքիաթներ անտառի մասին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են