«Հա՛հ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է։ Վեպպատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, հափշտակող մտապատկերների ոգեկոչում, ապշեցուցիչ դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քմայքների, քնքշանքի և կարոտի հերթագայություն։ Սա մոգական գիրք է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշտահար մարդու, թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք:
«Հա՛հ» վեպը 2014-ին արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին և արդեն թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով: Անգլերեն տարբերակը տասը թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվել է թուրք գրականության թարգմանիչների «Ջունդա» միջազգային սեմինարի շրջանակներում: Հայերեն թարգմանությունն իրականացվել է այս մոդելի կիրառմամբ, որն աննախադեպ է մեր իրականության մեջ և՛ ներգրավված թարգմանիչների քանակի, և՛ համագործակցային թարգմանության մեթոդի տեսանկյունից:
Reviews
There are no reviews yet.