+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
3,200 ֏
Առկա չէ
Հեղինակ | Ժան-Ժակ Ռուսո |
---|---|
Թարգմանություն ֆրանսերենից | Աշոտ Բլբուլյան |
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2016 |
Էջեր | 232 |
Ֆորմատ | 130x210 մմ |
ISBN | 978-9939-68-471-0 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 235 գ |
Այս աշխատությունը համաշխարհային քաղաքական փիլիսոփայության գլուխգործոցներից է, որը հաստատեց ժողովրդի ինքնիշխանության, ազատության, հավասարության և եղբայրության ըմբռնման սկզբունքները: Այն ոգեշնչեց քաղաքական հեղաշրջումներն ու հեղափոխությունները ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Աշխատության հիմնական գաղափարն այն է, որ սեփական ձգտումներին համապատասխան օրենքներ սահմանելիս անհատը պետք է ինքնուրույնություն ունենա: Ռուսոն այստեղ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջատագով: Ըստ նրա` խելամիտ և ճիշտ է միայն այնպիսի հասարակությունը, որի բոլոր անդամները մասնակցում են օրենքների ստեղծմանը, այսինքն` այդ կարևորագույն իրավունքը միմիայն ժողովրդին է պատկանում:
Ռուսոյի կարծիքով բարձրագույն իշխանության կրողը ժողովուրդն է, որը կառավարության հետ կնքում է հասարակական դաշինք, ինչի հետևանքով էլ իր հերթին ստեղծվում է պետությունը:
Ժողովրդի ինքնիշխանությունն անօտարելի է, անբաժանելի և բացարձակ, և երբ կառավարության քաղաքականությունը չի համապատասխանում քաղաքացիների շահերին, ժողովուրդը կարող է իր կամքով փոխել պետության ղեկավարությանը: Այս դրույթները մեծապես համապատասխանում են ժամանակակից «ժողովրդավարություն» հասկացության հատկանիշներին:
Reviews
There are no reviews yet.