+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Տարիք | 16+ |
|---|---|
| Հեղինակ | Նուշիկ Միքայելյան |
| Հրատարակչություն | Զանգակ |
| Կազմ | Փափուկ |
| Տարեթիվ | 2025 |
| Էջեր | 328 |
| Ֆորմատ | 140×200 |
| ISBN | 978-9939-99-398-0 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | Նոր գրքեր |
| Զանգվածը | 410 գ |
Գրքում ներառված են պատմվածքներ, խոհափիլիսոփայական էսսեներ և արձակ բանաստեղծություններ, որոնց առանցքում մարդն է: Նուշիկ Միքայելյանի արձակը բարձրացնում է հարցեր և որոնում պատասխաններ մարդկային կյանքի, ժամանակի և հավերժության, նյութի և հոգու, մահվան և անմահության վերաբերյալ:
Գիրքն ամբողջությամբ ուղղված է մարդու հոգու չբացահայտված շերտերի բացահայտմանը։ Հեղինակն օգնում է ընթերցողին գնալ դեպի ինքնաճանաչում, կյանքի իմաստի յուրովի ընկալում, ինչպես նաև մահվան և անմահության գաղափարների վերծանում։
Գրքում արտացոլվում է մեր ժամանակի փոփոխությունների ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա։ Նուշիկ Միքայելյանը ոչ միայն բարձրացնում է հարցեր, այլ ընթերցողին տալիս է մտածելու ուղի, երբեմն՝ լուծումներ և պատասխաններ։ Նրա արձակը անմիջական է, սուր, անկեղծ և հուզական․ այն խոսում է հենց այնպիսի լեզվով, որը հասնում է մարդու սրտին։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.