Սիմենոնի գլուխգործոցներից մեկը…
Հետաքննության ուժը ոչ թե ոստիկանական հարցաքննության, այլ հոգեվերլուծության մեջ է:
Ադամ Գոպնիկ
THE NEW YORKER
Վեպի գործողությունը տեղի է ունենում Փարիզում, երբ պատահաբար Սեն գետի Սեն-Մարտեն ջրանցքից հանում են տղամարդու անդամահատված թև, այնուհետև մարմնի մնացած մասերը՝ առանց գլխի: Հետաքննության ընթացքում կոմիսար Մեգրեի և սրճարանի տիրուհու միջև առաջացած լուռ ու փոխադարձ հոգեկան գաղտնի կապը չի խոչընդոտում բացահայտելու իրականությունը:
Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մեգրեն և անգլուխ մարմինը | Ժորժ Սիմենոն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...