+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
«Մի կաթիլ մեղր» գիրք-փազլը ինտերակտիվ զարգացնող խաղ-գիրք է, որը համադրում է ընթերցանությունը, պատկերավոր մտածողությունը և փազլի խաղային տարրերը։ Այն նախատեսված է 2 տարեկանից բարձր երեխաների համար և օգնում է պատմությունը ընկալել ոչ միայն լսելով, այլև ակտիվ մասնակցությամբ։
Գիրք-փազլը նպաստում է բառապաշարի հարստացմանը, կապակցված խոսքի զարգացմանը, հիշողության և ուշադրության ամրապնդմանը, ինչպես նաև տրամաբանական և պատկերավոր մտածողության ձևավորմանը։ Փազլի տարրերի միջոցով զարգանում է նաև մանր մոտորիկան, իսկ հերոսների զգացմունքների քննարկումը օգնում է զարգացնել հուզական ոլորտը և ապրումակցելու ունակությունը։
Խաղի ընթացքում երեխան կարող է ընտրել հերոսներից որևէ մեկի դերը, վերարտադրել պատմությունը, շարունակել այն սեփական երևակայությամբ կամ քննարկել հերոսների վարքագիծը ծնողի հետ։ Այս գործընթացը ոչ միայն զարգացնում է երեխայի շփման հմտությունները, այլև ամրապնդում է ծնող–երեխա հուզական կապը։
Գիրք-փազլը կարելի է օգտագործել տարբեր ձևերով՝
ընթերցել հեքիաթը բեմական առոգանությամբ,
առաջարկել երեխային խաղալ կերպարների դերը,
միասին նկարել և քննարկել հերոսներին,
հեքիաթը կիսատ թողնել և առաջարկել երեխային ավարտել այն,
ընթերցումից հետո քննարկել պատմության բովանդակությունն ու հերոսների զգացմունքները։
«Մի կաթիլ մեղր» գիրք-փազլը ձևավորում է երեխայի ճաշակն ու նախասիրությունները՝ խաղի միջոցով ստեղծելով ուսուցման հաճելի և արդյունավետ միջավայր։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.