Հեղինակ | Հենրի Ռայդեր Հագարդ |
---|---|
Թարգմանություն | Հարություն Հարությունյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2024 |
Էջեր | 528 |
Ֆորմատ | 145x200 |
ISBN | 978-9939-969-78-7 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 740 գ |
Սա անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի ամենահայտնի վեպն է՝ նվիրված Մեքսիկայի բնիկների՝ ացտեկների պայքարին ընդդեմ իսպանացի բիրտ ու դաժան նվաճողների, որոնց առաջնորդում էր Էռնանդո Կորտեսը: Գլխավոր հերոսը՝ անգլիացի Թոմաս Վինգֆիլդը, որն ուղևորվել էր Իսպանիա՝ իր մորը սպանողին գտնելու, ակամա հայտնվում է այլ մայրցամաքում և ճակատագրի բերումով դառնում է ացտեկների կայսր Մոնթեսումայի դստեր՝ Օտոմիի ամուսինը, որի հետ էլ վկան է լինում այդ քաղաքակրթության մայրամուտի օրերի:
Իր վեպը հյուսելու համար Հագարդն օգտագործել է պատմական այս իրադարձություններին վերաբերող հարուստ գրականությունը, ժամանակակիցների հուշերն ու նկարագրությունները և զանազան փաստաթղթեր։ Բայց սրանով էլ չբավականանալով՝ նա անձամբ ճանապարհորդել է Մեքսիկայում, եղել է նրա լեռնաշխարհում, որտեղ մինչև հիմա էլ ապրում են բնիկ ժողովուրդների բազմալեզու մնացորդները, ուսումնասիրել է նրանց կենցաղն ու սովորույթները, նրանց նիստուկացը, հավատալիքները, անձամբ տեսել է այն բնությունը, լեռներն ու անտառները, գետերն ու լճերը, որտեղ տեղի են ունեցել կռիվները։ Հագգարդը գարշանքով է խոսում կռապաշտական հավատալիքների և կուռքերին մարդկային զոհաբերությունների մասին, բայց և դրան զուգադրում է կաթոլիկ ճիզվիտների սոսկալի արարքները և իր հերոսի բերանով ասում, որ քրիստոնյա իսպանացիներին էլ հանուն աստծո մարդկանց ողջ-ողջ այրում են խարույկի վրա կամ ողջ-ողջ թաղում պատի մեջ, և դա ամենևին էլ պակաս սոսկալի ու քստմնելի չէ, քան հնդկացիների կրոնական ծիսակատարությունները։ Ամբողջ վեպի մեջ զգացվում է հեղինակի ջերմ համակրանքը ազատատենչ բնիկ ժողովուրդների նկատմամբ։
Reviews
There are no reviews yet.