«Մոռացված սպանությունը» Ագաթա Քրիստիի հերթական վեպերից է, որում հանդես է գալիս միսս Մարփլը: Այն նաև վերջին վեպն է՝ հետմահու հրատարակված: Այն առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում «Collins Crime Club» հրատարկչության կողմից 1976 թվականի հոկտեմբերին, իսկ Միացյալ Նահանգներում հրատարկվել է «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից ավելի ուշ նույն տարում։ Մեծ Բրիտանիայի հրատարակչությունը այն վաճառել է 3․50 ֆունտով, իսկ Միացյալ Նահանգները՝ 7.95 դոլարով։
Գվենդա Ռիդն ամուսնու հետ որոշում է տուն գնել Անգլիայում: Բայց երիտասարդ աղջիկը կասկածում է, որ նա ժամանակին ապրել է այդ տանը և նույնիսկ տեսել՝ ինչպես է այդ տանը սպանություն կատարվում: Աղջիկն արդեն սկսում է կարծել, թե խելագարվում է, մինչդեռ միսս Մարփլը համոզված է, որ սպանություն եղել է, և օգնում է երիտասարդ զույգին թույլ չտալ, որ անցյալում կատարված սպանությունը մնա չբացահայտված:

 

Գիրքը Goodreads-ում

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մոռացված սպանություն | Ագաթա Քրիստի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...