Գրքի լիրիկական հերոսը՝ ինտելեկտուալ ալկոհոլիկ Վանյա (Վենիչկա) Երոֆեևը, գնացքով 125 կմ երկարությամբ երկաթգծով Մոսկվայից գնում է Պետուշկի՝ սիրուհու և երեխայի մոտ: Պետուշկին հեղինակի կողմից նկարագրվում է որպես ուտոպիական մի վայր:

Երոֆեևի պոստմոդերնիստական ոճի վեպն է: Գրված է ինքնակենսագրական ոճով:

Գրվել է 1969 թվականը աշնանը (հեղինակի խոսքով՝ հինգ շաբաթվա ընթացքում «Շերեմենտյեվո-Լոբնյա կաբելային աշխատանքների ժամանակ»): Առաջին անգամ հրատարակվել է 1973 թվականի ամռանը Իսրայելում «ԱՄԻ» ամսագրում, 300 օրինակով: Երկրորդ անգամ հրատարակվել է 1977 թվականին Փարիզում:

ԽՍՀՄ-ում հրատարակվել է միայն վերակառուցման ժամանակաշրջանում՝ 1988-1989 թվականներին: Առաջին անգամ լույս տեսել կրճատված տարբերակով «Трезвость и культура» ամսագրում, ապա, ավելի ամբողջական տեսքով, «Весть» ալմանախում և, վերջապես, գրեթե ամբողջական տարբերակով տպագրվել է «Прометей» հրատարակչության կողմից (1989):

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մոսկվա – Պետուշկի | Վենեդիկտ Երոֆեև”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են