«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հրաչ Զարդարեանի «Որբացող մարդիկ» վեպը։ Զարդարեանի բեղուն կյանքը համընկնում է Սփյուռքի չափազանց բարդ և հակասական այն տարիներին, երբ հայությունը ինքնության փնտրտուքի մեջ էր՝ «բեռնաւորուած բացասական ու դրական» սպառնալիքներով։

«Որբացող մարդիկ» վեպը հեղինակի բնորոշմամբ «անսպասելի ծնած է»։ Այնտեղ առկա են գրողին մտահոգող՝ մարդու և ազատության խնդիրը, բայց ի՞նչ պայմաններում․ երբ օտարվածության զգացումը դարանակալել էր նրանցից յուրաքանչյուրին՝ ներխուժելով համայնքային մթնոլորտ։

«Սփյուռք» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են սփյուռքահայ գրողների լավագույն գործերը:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...