«Ուշահասը» պատմվածաշարը (2020) Մո Յենի առաջին գիրքն է 2012-ին Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո: Տասներկու պատմվածքից կազմված այս ժողովածուն ներկայացնում Է հյուսիսային Չինաստանի գյուղերի կյանքը 1950-ականներից մինչև մեր օրերը: Գրողը խորությամբ ներկայացնում Է գյուղական կյանքի սոցիալական փոփոխությունները՝ ներառյալ սմարթֆոնների և ինտերնետի տարածումը՝ անդրադառնալով նաև պատմական դեպքերին, ինչպես օրինակ՝ Մշակութային հեղափոխությանը: Իրական և միաժամանակ աբսուրդ պատմություններում նա ինքն իրեն ևս պատկերում է որպես կերպարներից մեկը, նկարագրում իր գրական ուղին՝ շոշափելով տաղանդի, բարոյականության թեմաները:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...