+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
5,900 ֏
| Տարիք | 12+ |
|---|---|
| Հեղինակ | Ստեփան Զորյան |
| Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2025 |
| Էջեր | 752 |
| Ֆորմատ | 145x210 |
| ISBN | 978-9939-40-074-7 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | Նոր գրքեր |
| Զանգվածը | 930 գ |
Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպը գրել է Համաշխարհային երկրորդ պատերազմի դժնդակ տարիներին՝ 1941-43թթ.: Հեղինակը ազգային ոգին բարձրացնելու համար վեր է հանել երիտասարդ Պապ թագավորի կյանքի ամենադժվար և Հայաստանի համար ճակատագրական պատմական իրադարձությունները, որոնց բովում հայի ոգու և հայրենասիրության շնորհիվ երկիրն ազատագրվում է թշնամու լծից:
Ստեփան Զորյանը վեպի վրա սկսել է աշխատել 1930-ական թվականների վերջերից։ Նա հավաքում է նյութեր, նախանշում վեպի կոմպոզիցիան, առանձին հանգույցներ, սևագրում վեպը։ Իր «Ինքնակենսագրական նոթերի» հատվածներից մեկում (1957 թ.) նա գրում է. «…«Պապ թագավորը» մի տասն անգամ դադարեցրել եմ, որ թարգմանություն անեմ… Եվ դա, որ սկսել էի երեսունութ թվին՝ …ավարտեցի քառասուներկու թվին»:
Առանձին գրքով լույս տեսնելուց առաջ վեպի առաջին 4 գլուխները լույս են տեսել «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի 1944 թվականի 1, 2, 3, 8 համարներում։ Առանձին գրքով վեպն առաջին անգամ հրատարակվել է 1944 թ. Երևանում, որից հետո արտատպվել է սփյուռքահայ մի քանի պարբերականներում ու վերահրատարկվել է Փարիզում (1950 թ.) և Հալեպում (1951 թ.):
Վեպում պատկերվածը Հայաստանը 4-րդ դարի 70-ական թվականների սկզբին։ Արշակ արքայի որդին՝ Պապը, որ ուսանում էր Բյուզանդիայում, վերադառնում է Հայաստան՝ զբաղեցնելու գահը։ Բյուզանդիայի կայսրը Պապին թագ է շնորհել և զորք տվել, որ Հայաստանն ազատագրի պարսիկներից։ Մուշեղ Մամիկոնյանը, որ սպանված հոր՝ Վասակ Մամիկոնյանի փոխարեն զբաղեցրել էր սպարապետի պաշտոնը, ամեն կերպ օգնում է երիտասարդ արքային, սակայն նրան իրենց ազդեցության տակ է ուզում պահել նաև բյուզանդական զորավար Տերենտը։ Նույնպես և իր խորհուրդներով Պապին օգնելու պատրաստակամություն է հայտնում Ներսես կաթողիկոսը, որ Պապի հետ վերադարձել էր Բյուզանդիայից։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.