Հեղինակը, լինելով լրագրող, պատերազմի օրերին աշխատել է Արցախում՝ հայտնվելով ռազմաճակատի տարբեր հատվածներում: Նրա աչքով, տեսախցիկով և խոսքով է ընթերցողը հայտնվում առաջնագծում և թիկունքում՝ այնտեղ, որտեղ ձայները դառնում են հիշողության փամփուշտներ: Այս գիրքը պատերազմի մարդկանց մասին է՝ նրանց, ովքեր պայքարել, կորցրել, բայց գտել են երկրորդ կյանք և ապրում են դրանով։ «Պատերազմի ձայնը» միայն փաստագրություն չէ, այն ժողովածու է մարդկային պատմությունների, որ շատերը կարդալու են առաջին անգամ: Սա փորձ է՝ լսելի դարձնելու ձայնը նրանց, ովքեր չպետք է մոռացվեն:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...