Գվատեմալացի հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «մոգական ռեալիզմի» ռահվիրա Միգել Անխել Աստուրիասի  «Պարոն Նախագահ» գլուխգործոցը, որ լույս է տեսել 1946-ին, ոչ միայն բռնապետների թեմայով գրված լատինամերիկյան կարևորագույն վեպերից է, այլև ամբողջ համաշխարհային գրականության ամենաառանցքային գործերից մեկը:
Հեղինակը պատկերում է անհայտ երկիր, անանուն, սակայն իրական նախատիպ ունեցող մի բռնապետի և իր պատմությունը հյուսում՝ ներկայացնելով նրա տմարդի ու դաժան գործողություններից մի քանիսը միայն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են դրանք կործանել անհատների կյանքը և ազդել ամբողջ հասարակության վրա: Վեպն իրական հիմքեր ունի. հեղինակը վկա է եղել, թե ինչպես է տանջամահ արվել իր երկրի բռնապետ նախագահի քաղաքական հակառակորդներից մեկը՝ հավատացած, թե կինն անհավատարիմ է եղել իրեն:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Պարոն Նախագահ | Միգել Անխել Աստուրիաս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...