Հեղինակ | Էվան Օզնոս |
---|---|
Հրատարակչություն | Newmag |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 216 |
Ֆորմատ | 145x223 մմ |
ISBN | 978-9939-884-34-9 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 342 գ |
Նախագահ Ջո Բայդեն Կրտսերին անվանում են և՛ խիստ բախտավոր, և՛ խիստ անբախտ մարդ։ Նա 50 տարի շարունակ քաղաքական կայուն կարիերա է արել և հասել է Սպիտակ տուն։ Միաժամանակ այդ վերելքն ուղեկցվել է անձնական ծանր կորուստներով, հիասթափություններով ու տառապանքով։
Հայտնի լրագրող Էվան Օզնոսը միաձուլում է բարձրակարգ լրագրությունն ու ավելի ընդարձակ կոնտեքստը։ Նա ներկայացնում է նախագահի՝ 2020 թվականի արտասովոր ընտրության բնույթն ու նշանակությունը։ «Ջո Բայդեն» գիրքը հիմնված է հեղինակի ծավալուն հարցազրույցների վրա։ Հեղինակը սերտ շփվել է Բայդենի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Նրա զրուցակիցներն են եղել նախագահ Բարաք Օբաման, Քորի Բուքերը, Էմի Կլոբուշարը, Փիթ Բութիգիեգը եւ բազում ակտիվիստներ, խորհրդականներ, ընդդիմադիրներ. ավելի քան 100 մարդ։
Այս գիրք-դիմանկարը լույս է սփռում Բայդենի երկար ու իրադարձություններով հարուստ կարիերայի վրա։ Բայդենը Սենատում է, հետո, որպես Օբամայի փոխնախագահ, 8 տարի Սպիտակ տանն է։ Նախագահական մրցավազքը Հիլարի Քլինթոնին զիջելուց հետո Բայդենը հաղթահարում է քաղաքական ամայությունը, Դոնալդ Թրամփին ձեռնոց նետելու և Քամալա Հարիսին փոխնախագահ նշանակելու որոշում է կայացնում։
Այս երանգավորված դիմանկարում հեղինակը Բայդենին ներկայացնում է իր թերություններով ու վճռականությամբ։ Բայդենը ներկայանում է որպես ողբերգությունների ու տառապանքների միջով անցած մի մարդ, որն այս պատմական ժամանակահատվածում զարմանալիորեն համապատասխանում է իր պաշտոնին։
Բայդենը ամերիկացի քաղաքական գործիչ է, Դեմոկրատական կուսակցության անդամ և ԱՄՆ 46-րդ նախագահ։ 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը, նա սենատոր է եղել Դելավեր նահանգից 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։
Reviews
There are no reviews yet.