Խաղը սովորեցնում է հաշվել, կատարել պարզ թվաբանական գործողություններ, զարգացնում է մտածողությունը և մանր մոտորիկան:

Կարելի է խաղալ 3 տարեկանից:

Կարևոր ցուցում ծնողներին.

Երեխային թվերը կարելի է սովորեցնել երկու-երեք տարեկանից: Երեք-չորս տարեկանում երեխան պետք է կարողանա հաշվել մինչև երեքը, ցույց տալ թիվը մատիկներով։ Այս տարիքում երեխային կարելի է սովորեցնել շատն ու քիչը, տարբեր քանակի առարկաներ իրար հետ համեմատելը։

Չորս-հինգ տարեկանում երեխան պետք է իմանա մեկից տասը թվերը, կարողանա հաշվել առարկաները՝ առարկաների քանակը նույնականացնելով համապատասխան թվին։ Երեխան պետք է կարողանա թվերը շարել աճման կամ նվազման կարգով, առարկաների քանակը հավասարեցնել ավելացնելով կամ պակասեցնելով։ Այս տարիքում երեխան ճանաչում է թվի գրաֆիկական պատկերը, ուստի կարելի է սովորեցնել նրան գրել թվերը:

Հինգից յոթ տարեկանում արդեն կարելի է երեխային պարզ առաջադրանքներ տալ՝ գումարում, հանում։ Երեխան պետք է կարողանա պատասխանել «ո՞րերորդն է» «քանի՞սն են» հարցերին, տարբերի գումարման, հանման, հավասարման, մեծի և փոքրի նշանները, կարողանա պատկերը բաժանել 2 կամ 4 հավասար մասերի։

  • Հաշվեձողիկների միջոցով երեխային կարող եք սովորեցնել գույները:
  • Սեղանին հաշվեձողիկներից տարբեր երկրաչափական պատկերներ կազմեք, «նկարեք» հաշվեձողիկներով:
  • Սեղանին Ձեր նախընտրած օրինաչափությամբ հաշվեձողիկներ շարեք, օրինակ, մեկ կարմիր, մեկ դեղին, մեկ կարմիր, մեկ դեղին, ապա երեխային խնդրեք շարքը շարունակել նույն օրինաչափությամբ:
  • Երեխային խնդրեք Ձեր դրած հաշվեձողիկներն ավելացնել նույն քանակով։
  • Թվերն անկանոն շարեք սեղանին, երեխային խնդրեք գտնել այս կամ այն թիվը:
  • Թվերն անկանոն շարեք սեղանին, երեխային ասեք, որ Ձեր ձեռքը հիմա մկնիկ է ձևանալու, գալու է ուտի թվերից մեկը: Թվերից մեկն ափով ծածկեք, հարցրեք՝ մկնիկը որ թիվը կերավ։
  • Թվերը պահեք Ձեզ մոտ, ապա հատ-հատ դրեք սեղանին, որ երեխան ասի՝ որ թիվն է։
  • Եթե ճիշտ է ասում, թիվը տալիս եք իրեն։ Հաղթում է նա, ում մոտ ավելի շատ թիվ կա։
  • Թվերը գրեք թղթին, միասին փորձեք «կենդանացնել» դրանք՝ ստանալով տարբեր
    պատկերներ: Դա կխթանի երեխայի երևակայությունը։ Երեխան կսիրի թվերը։
  • Թվերը շարեք անկանոն, երեխային խնդրեք շարել ճիշտ հերթականությամբ։
  • Երեխային սովորեցրեք թվերի հատկությունները, խնդրեք գտնել կենտ և զույգ թվերը:
  • Թվի մի մասը փակեք, խնդրեք կռահել՝ որ թիվն է:
  • Թվերը հերթով շարեք սեղանին, բաց թողեք դրանցից մեկը կամ մի քանիսը, խնդրեք
    լրացնել: Կամ փոխեք հերթականությունը և խնդրեք ճիշտ վերադասավորել:
    Երեխային սովորեցրեք պարզ թվաբանական գործողություններ՝ կիրառելով ոչ միայն
    թվերը, այլ նաև հաշվեձողիկները։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...