«Սուրբ ծննդյան երգը» բրիտանացի հանրահայտ գրող Չարլզ Դիքենսի հեքիաթային պատմությունն է` հրատարակված 1843 թվականին: Այն բաղկացած է հինգ գլուխներից, որոնք հեղինակը կոչել է տաղեր: Երկը մաս է Դիքենսի «Սուրբ ծննդյան պատմություններ» ժողովածուի և Ծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս: Այն Էբենեզեր Սքրուջ անունով մի ծեր, քարսիրտ և ժլատ մարդու մասին է, որին Ծննդյան նախօրեին այցելում են իր նախկին բիզնես գործընկեր Ջեյքոբ Մարլիի, ինչպես նաև Սուրբ ծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագային ոգիները: Թե ինչ է տեղի ունենում նրանց այցելությունից հետո, կիմանաք՝ ընթերցելով այս զարմանահրաշ պատմությունը: Դիքենսը «Սուրբ ծննդյան երգը» գրել է ի պատասխան բրիտանական հասարակության՝ աղքատության, հատկապես՝ աղքատ երեխաների հանդեպ վերաբերմունքի և դրա հետևանքների, և ցանկացել է պատմությունը օգտագործել որպես դրա դեմ փաստարկ՝ ցույց տալով ինքնամաքրման միջոցով մարդկային արատները հաղթահարելու ճանապարհը:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Սուրբ Ծննդյան երգը | Չարլզ Դիքենս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...