6,990 ֏
Հեղինակ | Օրհան Փամուք |
---|---|
Թարգմանություն | Արփի Աթաբեկյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 34+608 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-798-7 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 800 գ |
Օրհան Փամուքի «Ստամբուլ. հուշերի քաղաք» յուրահատուկ վեպ-հուշագրությունը գրողի, նրա մանկության և սիրելի քաղաքի՝ Ստամբուլի պատմությունների միահյուսումն է։ Այս գրքում հեղինակը հավաքել է երեք հարյուրից ավելի նկարներ, արխիվային նյութեր տարբեր լուսանկարիչներից, իրենց ընտանեկան ալբոմից, գծագրեր ու փորագրանկարներ տարբեր ժամանակաշրջաններից։ Այդ նկարների շնորհիվ գիրքը նմանվել է արխիվի, որը ներառում է թե՛ գրավոր, թե՛ վիզուալ վկայություններ։
Ինքնակենսագրական դետալների շնորհիվ ընթերցողը ավելի մոտիկից է ծանոթանում Օրհան Փամուք գրողի կյանքին, ավելի լավ հասկանում նրա ոճը։ Բացի դրանից՝ Փամուքը ներառում է այնպիսի անձնական, գրական, գրողական մանրամասներ, որ ընթերցողը այս գրքի շնորհիվ կարող է ավելի հեշտությամբ վերծանել նրա մեծ գրական ստեղծագործությունները («Սև գիրքը», «Լուռ տունը», «Անմեղության թանգարանը» և այլն)։ Ինչ-որ տեղ բարդ, խորքային պատմական ակնարկները և անձնական կյանքի, իր մանկության մասին մանրամասները փոխլրացնում են միմյանց և ընթերցողին մատուցում լուսանկարների, տեքստի և հուշի յուրահատուկ սինթեզ։
Reviews
There are no reviews yet.