Անցյալի ու ներկայի ճիրաններում հայտնված հերոս, իրար շղթայված երկու աշխարհ՝ գեղեցիկ ու գրավիչ Փարիզ և հետհեղափոխական Թեհրան: Շարունակ իր գիրկը կանչող անհոգ մանկություն, հոգին ծվատող կարոտ, հայրենաբաղձություն ու ուծացում, դավաճանություն ու մենություն: Կկարողանա՞ հերոսը դուրս գալ այդ կապանքներից, փախչել հոգեպես ու ֆիզիկապես, գտնել իր կորսված երջանկությունը: Ո՞րն է փախուստի և վերադարձի ոսկե սահմանը: Կկարողանա՞ հերոսն արդյոք գտնել այն:
Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպը տալիս է այս հարցերի պատասխանը: Այն գիրք է մեր օրերի մարդու ներաշխարհի ամենաթաքուն, ամենալուռ ու կողպված անկյունների մասին: Այն ոգու ամենանուրբ լարերին դիպչող ստեղծագործություն է:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Վերադարձ | Գոլի Թարաղի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են