Կյանքում և բիզնեսում փոխհարաբերությունները կարևոր են, սակայն դրանք անիմաստ են, եթե հիմնված չեն վստահության վրա: Սթեֆըն Քովիի «Վստահության արագությունը» հրատապ է ու տեղին: Վստահությունն այն ոչ նյութական ակտիվն է, որը կարող է օգնել ապահովելու ցանկացած կազմակերպության կամ ձեռնարկության երկարաժամկետ կայունությունը:

Այս աշխատությունը ցանկացած գրքից լավ է բացատրում, որ վստահությունը փոխում է ամեն ինչ բիզնեսում և տանը: Բարձր վստահության դեպքում հաջողությունը գալիս է շատ ավելի արագ՝ նվազեցնելով կազմակերպության ծախսերը, դատական վեճերը և արագացնելով գործարքները:

Վստահության պակասը սպառում է կազմակերպության էներգիան, կասկածների և ենթադրությունների պատճառ դառնում՝ ամբողջովին կործանելով թիմային աշխատանքը:

Այս գիրքը կարող է հղկել հասարակություններին: Այն կարդալուն պես ամեն ինչ սկսում ենք տեսնել «վստահության ակնոցով» և հասկանալ, թե ինչու է այն այդքան կարևոր մեր մասնագիտական և անձնական կյանքում:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...