«Տեղեկատվության հավաստիության գնահատման և ոչ վերբալ վարքի հոգեբանություն» աշխատությունը նվիրված է հաղորդակցման վերբալ և ոչ վերբալ համակարգերին ու դրանց միջոցով փոխանցվող տեղեկատվության հավաստիության գնահատմանը: Նկարագրված մեթոդները յուրացնելով`կարող եք տեղում գնահատել նպատակային անձի հուզական վիճակը, արտահայտած ու չարտահայտած մտքերը և իրական վերաբերմունքը ցանկացած հարցի վերաբերյալ: Մարդուն «կարդալով»`կարող եք ոչ միայն գնահատել նրա ներկա վիճակը, կանխատեսել նրա հետագա վարքը, այլև աննկատ կերպով կառավարել նրան:
Աշխատության մեջ հավաքագրված են ինչպես սույն ուսումնական ձեռնարկը կազմողի, այնպես էլ տվյալ խնդրին առնչվող մասնագետների մոտեցումները: Ներկայացված բոլոր մեթոդներն ունեն գործնական բնույթ և նպատակ:
Աշխատության հիմնական նպատակն է սովորեցնել ընթերցողին կարողանալ նկատել մարդու ոչ վերբալ վարքի ակնհայտ և քողարկված դրսևորումները: Հետևաբար, վստահորեն կարող ենք ասել, որ ուսումնական ձեռնարկը նախատեսված է հատուկ ծառայությունների, ուժային որոշ կառույցների, բանակցային ծառայություն մատուցող կազմակերպությունների, գործարարների, նեթվորքինգով զբաղվող անձանց, պրակտիկ հոգեբանների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շփման ընթացքում «կարդալ» մարդուն, գնահատել ընդունվող տեղեկատվության հավաստիությունունը և շփման միջոցով պայմանավորել իերնց գործունեության հաջողությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Տեղեկատվության հավաստիության գնահատման և ոչ վերբալ վարքի հոգեբանություն | Գրիգոր Բադալյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...